Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ

Մայիսի 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։
Երևանում մայիսի 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ին կնվազի ևս 6 աստիճանով, 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևան քաղաքի մայիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 31.5°C (1921թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա 1.8°C (2008թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 17.4°C