Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2025թ. հունվար-մարտ

Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2025թ. հունվար-մարտ

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեի 566,498.1 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

2025թ․-ի հունվար-մարտին ԱԱՀ ծավալները 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 27.1%-ով և կազմել՝ 208,844.8 մլն ՀՀ դրամ։

Եկամտային հարկի ծավալներն աճել են 12.4%-ով և կազմել՝ 169,152.2 մլն ՀՀ դրամ։

Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 5.4%-ով և կազմել՝ 28,490.6 մլն ՀՀ դրամ։

Շահութահարկի ծավալներն աճել են 21.8%-ով և կազմել՝ 61,814.9 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 11.1%-ով և կազմել՝ 28,608.9 մլն ՀՀ դրամ։

Շրջանառության հարկի ծավալներն աճել են 21.4%-ով և կազմել՝ 18,335.3 մլն ՀՀ դրամ։

Մաքսատուրքի ծավալներն աճել են 1.2%-ով և կազմել՝ 18,070.6 մլն ՀՀ դրամ։

Պետական տուրքի ծավալները աճել են 15.3%-ով և կազմել՝ 17,210.5 մլն ՀՀ դրամ։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները նվազել են 113․02%-ով և կազմել՝ -1,667.8 մլն ՀՀ դրամ։

Այլ հարկերի ծավալներն նվազել են 4․4%-ով և կազմել՝ 17,638.1 մլն ՀՀ դրամ։