Բեռնափոխադրումների ծավալն ըստ տրանսպորտի տեսակների. 2025թ. հունվար-մարտ

Բեռնափոխադրումների ծավալն ըստ տրանսպորտի տեսակների. 2025թ. հունվար-մարտ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներիի համաձայն 2025թ.-ի հունվար-մարտին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,462.5 հազար տոննա: 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 0․7%-ով:

Մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.3%-ով և կազմել է 348.8 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 73.1 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 162.5 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 113.2 հազար տոննա:

Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2024թ.-ի հունվարի համեմատ նվազել է 1․3%-ով և կազմել է 2,449.0 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 160.7 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 901.4 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1,386.9 հազար տոննա:

Օդային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 6.7%-ով և կազմել է 9.5 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 4.6 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 4.9 հազար տոննա:

Մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալը 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0․6%-ով և կազմել է 655.2 հազար տոննա: