Չինաստանը հանեց Boeing ինքնաթիռների գնումների վրա կիրառված արգելքը

Չինաստանը հանեց Boeing ինքնաթիռների գնումների վրա կիրառված արգելքը

Չինաստանը հանել է Boeing ինքնաթիռների գնման վրա մեկ ամիս գործած արգելքը։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տեղեկատվության համաձայն՝ չինական ավիաընկերություններն այս շաբաթ ստացել են ծանուցում այն մասին, որ ամերիկյան արտադրության ինքնաթիռների մատակարարումները կարող են վերսկսվել։ Սակայն առայժմ հստակ չէ, թե երբ չինական փոխադրողները կկարողանան ստանալ իրենց անհրաժեշտ ինքնաթիռները։

Հիշեցնենք՝ ապրիլի 15-ին Bloomberg-ը գրել էր, որ Պեկինը հանձնարարել է չինական ավիաընկերություններին դադարեցնել ամերիկյան ընկերություններից սարքավորումների և բաղադրիչների պատվիրումը՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքերի ավելացմանը։