Դոնալդ Թրամփի մաքսային պատերազմը ցույց տվեց Եվրոպայի արժեքի անկումն ԱՄՆ-ի համար

Դոնալդ Թրամփի մաքսային պատերազմը ցույց տվեց Եվրոպայի արժեքի անկումն ԱՄՆ-ի համար

Չնայած Թրամփի մաքսային քաղաքականությունը չեղարկելու ուղղությամբ մի շարք բանակցություններին՝ ԵՀ-ին դեռ չի հաջողվել հասնել արդյունքի։

Եվրոպայի միջազգային հարաբերությունների խորհրդի ավագ գիտաշխատող Ագաթա Դեմարեի կարծիքով՝ Եվրոպան այլևս ԱՄՆ-ի համար առաջնահերթություն չէ։

«Չեմ կարծում, որ որևէ ոլորտում՝ լինի դա առևտուր, պաշտպանություն, թե այլ ինչ-որ բան, Եվրոպան ԱՄՆ-ի առաջնահերթություններից է», – նշել է նա:

«Այնպիսի երկրներն, ինչպիսիք են Հնդկաստանը, Ճապոնիան, նույնիսկ Վիետնամը, այժմ ԱՄՆ-ի առաջնահերթությունների ցուցակում ավելի բարձր են, քան ԵՄ-ն, որովհետև ԱՄՆ-ն ցանկանում է արագ հաղթանակներ, և գիտի, որ Եվրոպայի հետ ամեն ինչ շատ բարդ է», – ասել է Ատլանտյան խորհրդի ներկայացուցիչ Ջոշ Լիպսկին: