Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը

Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող 5.7կմ երկարությամբ ճանապարհը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի, և մոտ 2կմ հատվածում արդեն տեղադրված է ասֆալտբետոնե ծածկ։
Կապալառու կազմակերպության կողմից ճանապարհի երթևեկամասում տեղադրվում է ավազակոպճային շերտ, որից հետո կտեղադրվի խճային հիմք՝ բիտումի տարածումով, այնուհետև՝ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ (խոշորահատիկ և մանրահատիկ)։ Շինարարի կողմից աշխատանքներ են տարվում նաև արհետստական կառուցվածքների վրա։
Ճանապարհի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։