Ռուսաստանն ու Վիետնամը պայմանավորվել են ընդլայնել առևտրատնտեսական համագործակցությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Վիետնամը պայմանավորվել են ընդլայնել փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը:
Պուտինը նշել է, որ բանակցությունների արդյունքների համաձայն ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ: Մասնավորապես, ընդունվել է համատեղ հռչակագիր, ինչը հաստատում է երկկողմ գործընկերության հիմնական սկզբունքները: Կողմերը նախանշել են նաև ապագա պլանները:
«Առաջին հերթին մենք խոսում ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման մասին», – ընդգծել է ՌԴ նախագահը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը և Վիետնամը պայմանավորվել են համագործակցել կրթության ոլորտում: Ըստ պայմանագրերի՝ կողմերը կանցկացնեն ռուս-վիետնամական համատեղ հետազոտական նախագծերի մրցույթներ, լինելու է համագործակցություն կրթության ոլորտում ևս: Օրինակ, երկու երկրների պետական համալսարանները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: