Մասատո Կանդան վերահաստատել է ԱԶԲ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ-ի զարգացման առաջնահերթություններին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Միլանում ընթացող Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան ժողովի շրջանակներում հանդիպել է ԱԶԲ նորանշանակ նախագահ Մասատո Կանդային՝ քննարկելու երկկողմ համագործակցության նոր ուղիները և տնտեսական զարգացմանն ուղղված ֆինանսական ծրագրերը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ և տարածաշրջանի ներդրումային հնարավորություններին և տնտեսական աճի խթանմանն ուղղված բարեփոխումներին։ Նախարար Հովհաննիսյանն ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի տնտեսության կայուն զարգացման ապահովման համատեքստում: