Իրանն ու Քաթարը պայմանավորվել են ընդլայնել մաքսային համագործակցությունը

Իրանն ու Քաթարը պայմանավորվել են ընդլայնել մաքսային համագործակցությունը

Իրանի և Քաթարի մաքսային ծառայությունների ներկայացուցիչներն ընդգծել են համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, հաղորդում է Mehr-ը։ 

Քաթարի գլխավոր մաքսային վարչության նախագահ Ահմեդ բեն Աբդուլլահ Ալ Ջամալը կիրակի օրը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության (IRICA) ղեկավար Ֆորուդ Ասղարիի հետ՝ երկկողմ կապերը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար։

Մեկնաբանելով երկու հարևան երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ IRICA-ի ղեկավարը Քաթարի մաքսային պատվիրակության այցն Իրան շատ կարևոր է անվանել։ Հանդիպման ընթացքում IRICA-ի ղեկավար Ֆորուդ Ասղարին, որը նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալն է, Քաթարից ժամանած պատվիրակությանը տեղեկացրել է իրանական մաքսատան գործունեության մասին։