Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ

Հանրապետությունում սպասվում է  անձրևային եղանակ

Երևանում մայիսի   12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի  13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս  մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։ 

11_yerev.jpg (64 KB)

Հանրապետության տարածքում`

Մայիսի  12-ին  շրջանների մեծ մասում,  16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 12-15-ին  առանձին հատվածներում  անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է  նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։  Օդի ջերմաստիճանը  մայիսի 12-15-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

11_______.jpg (286 KB)