2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 1,371.2 հազար լիտր գինի, որից 225.4 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 36․3%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 23.3%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 2.7 անգամ և կազմել 625.4 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն նվազել է 30.7%-ով և կազմել 214.2 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 3.6%-ով՝ կազմելով 4,442.4 հազար լիտր։