ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 27-ից մայիսի 3-ը:

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
◾️ Վանաձոր քաղաքում՝
✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ,
✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին, մայիսի 1-ին և 2-ին,
✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին և մայիսի 2-ին,
◾️ Արարատ քաղաքում՝ ապրիլի 28-ին և մայիսի 3-ին,
◾️ Գյումրի քաղաքում՝ մայիսի 1-ին և 2-ին,
◾️ Հրազդան քաղաքում՝ ապրիլի 29-ին։