2025թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

2025թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Պարտատոմսերի շուկա

Ապրիլին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 127 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 47%-ով:

11.jpg (253 KB)

Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 75 գործարք՝ մոտ 24․5 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 3%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկա

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 43% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով շուրջ 8 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 727 գործարք՝ ապրիլի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 150 կորպորատիվ պարտատոմսերով։

12.jpg (268 KB)

Բաժնետոմսերի շուկա

Բաժնետոմսերի շուկայում գրանցվել է մոտ 153 մլն ՀՀ դրամի առևտուր՝ 156 գործարքով։ Չնայած նախորդ տարվա ապրիլի համեմատ առևտրի ծավալը նվազել է 60%-ով, շուկայի կապիտալիզացիան աճել է 39%-ով՝ կազմելով ավելի քան 462 մլրդ ՀՀ դրամ։

13.jpg (231 KB)

ՌԵՊՈ և Զամբյուղային ՌԵՊՈ գործարքներ

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 5․7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 34%-ով: Ապրիլին կնքվել է 47 ռեպո գործարք։

14.jpg (275 KB)

Նշենք նաև, որ ապրիլ ամսից Բորսայի կայքում հասանելի են դարձել նաև Զամբյուղային ռեպո գործարքների տվյալները։ Այս հարթակի գործարքների ընդհանուր ծավալը ապրիլ ամսին կազմել է մոտ 9 մլրդ ՀՀ դրամ։ 

Արտարժույթի շուկա

Ապրիլին արտարժույթի հարթակում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակում՝ շուրջ 392 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 389 և 394 դրամի միջակայքում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 392.16 դրամ։