Սպառողական գների ինդեքսը աճել է 2.7%-ով

Սպառողական գների ինդեքսը աճել է 2.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-ապրիլ ամիսին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2.7%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 2.5%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 4.4%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 4.6%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 2.7%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.7%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 1.8%-ով։

Առողջապահության գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 3.3%-ով։

Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 3.4%-ով։

Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.1%-ով։

Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 0.9%-ով։

Կրթության գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 7.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 1.3%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 0.9%-ով։

Նյութն ամբողջությամբ՝ b24.am