էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.5%-ով

2025թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,624.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 6.5%-ով։
Այդ թվում՝ ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 18.6%-ով և կազմել 857.5 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 66.3%-ով և կազմել 514.5 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 0.3%-ով և կազմել 950.1 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 71.9%-ով և կազմել 0.2 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 97.3%-ով և կազմել 302.5 մլն կՎտ ժամ։
Հաշվարկման կարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքում: