Ինչպե՞ս դիմել կառուցապատման թույլտվություններ ստանալու համար urban.e-gov.am հարթակով

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում 2025 թվականի հունվարի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։
Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է տեղեկատվական հոլովակ, որը նկարագրում է կառուցապատման թույլտվություններ ստանալու համար հարթակով դիմելու հիմնական քայլերն ինչպես նոր կառուցապատում նախաձեռնելու, այնպես էլ մինչև 2025թ. հաստատված քաղաքաշինական փաստաթղթեր ունենալու դեպքում։ Կոմիտեն տեղեկացնում է նաև, որ urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հարցերի դեպքում այսուհետ կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի թեժ գծի նոր հեռախոսահամարներին՝ 011-621-621 և 011-621-622։ Տեխնիկական հարցերի դեպքում գործում են հարթակը սպասարկող «VX Soft» ընկերության 0-8000-2020 կամ 010-58-59-80 հեռախոսահամարները։
Քաղաքաշինության բնագավառի օրենսդրությանը համապատասխան թվային հարթակի կատարելագործումը շարունակվելու է՝ նպատակ ունենալով թափանցիկ դարձնել քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի բոլոր մասնակիցների աշխատանքը, նվազագույնի հասցնել պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, մատակարար և այլ կազմակերպությունների հետ շփումը, կրճատել ծախսվող ժամանակը։
Տեղեկատվական հոլովակ. https://www.youtube.com/watch?v=zpvGXfE2Q6o
Քաղաքաշինության կոմիտե