Անկումներն արդյունաբերությունում շարունակվում են

Անկումներն արդյունաբերությունում շարունակվում են

Անկումներն արդյունաբերության ոլորտում շարունակվում են։ 2025թ․ փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արդյունաբերության ծավալները կրճատվել են շուրջ 27%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0․6%-ով։ Արդեն մի քանի ամիս է` ինչ արդյունաբերության ոլորտում արձանագրվում են անկումներ։ Սա տեղի է ունենում նաև հարկային բեռի ավելացման համատեքստում։

2025թ․ հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ արդյունաբերության ոլորտում անկումը կազմել է 10․4%: Փաստացի, 2025թ․ հունվար-փետրվարին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերությունում արձանագրվել է մոտ 19% անկում։

Ամբողջությամբ՝  banksnews.am