ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2025թ հունվար-մարտ

ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2025թ հունվար-մարտ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 576,167.4 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 9.6% աճ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 7.7%-ով և կազմել 112,025.7 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 1.3%-ով և կազմել 91,910.5 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 16.0%-ով և կազմել 47,291.0 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 50.6%-ով և կազմել 26,239.8 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 126.9 %-ով և կազմել 2,570.8 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են 5․5%-ով և կազմել 1,099.2 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 10.5%-ով և կազմել 28,918.6 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը աճել են 8.8%-ով և կազմել 7,602.2 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 37.5%-ով և կազմել 47,513.5 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 4.0%-ով և կազմել 210,996.1 մլն ՀՀ դրամ։