ԿԲ-ն բանկերում ուսումնասիրություն է կատարում․ առանցքում նաև զեղծարարությունից տուժած քաղաքացիներն են
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադարձել է ֆինանսական զեղծարարությունից տուժած քաղաքացիների գործերին։ Նա տեղեկացրել է, որ յուրաքանչյուր գործ իրենց ուշադրության կենտրոնում է։ Իրականացվում է նաև վարկային պարտավորությունները սառեցնելու գործընթաց։