ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ

ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդի նիստում որոշել է.
«Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %»,- նշված է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ: