Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 28 մայիսի 4-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 28-ից մայիս 4-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.57 մ (04.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 18 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.391 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից մայիսի 4-ը ներառյալ՝ 45.845 մլն.մ³: