Երևանի Փոքր Կենտրոնում կբացառվեն էլեկտրաէներգիայի անջատումները

Երևանի Փոքր Կենտրոնում կբացառվեն էլեկտրաէներգիայի անջատումները

ՀԷՑ ներկայացրած ներդրումային ծրագրով նախատեսված է Փոքր Կենտրոնի ինքնաբավ համակարգի ստեղծում, որը կբացառի հոսանքի, էլեկտրամատակարարման անջատումները մայրաքաղաքի Փոքր Կենտրոնում: 

«Ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղադրել 123 կմ մալուխ, որի խրամուղու փորման երկարությունը 83,5 կմ է: Այն ընդգրկում է մայրաքաղաքի 111 փողոց:

Հավանության արժանացած և հաստատված ծրագիրն այս ամիսների ընթացքում ունի հետևյալ պատկերը. 22 հասցեների համար դիմել են քաղաքապետարան, պատրաստի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա ստացել են շինթույլտվություն, և այժմ աշխատանքն իրականացվում է 22 փողոցներում, որից 8-ը բաժին են ընկնում Կենտրոն վարչական շրջանին, մնացածը՝ այլ վարչական շրջանների»,-  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ներկայացնելով Երևանի ներդրումային ծրագրի՝ 2024 թվականի հաշվետվությունը և 2025 թվականին մայրաքաղաքի վարչական տարածքում իրականացվելիք ծրագրերը: