Եղանակի տեսություն. տեղումներ են սպասվում

Եղանակի տեսություն.  տեղումներ են սպասվում
Այսօր և վաղը Հայաստանի շրջանների զգալի մասում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում, առանձին վայրերում՝ հորդառատ։ 
Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա (18-22 մ/վ)։
Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մայիսի 7-9-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Այսօր ժամանակ առ ժամանակ անձրև կգա նաև Երևանում։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը  կտատանվի +21-23, իսկ գիշերը` +10-12 աստիճանի սահմաններում։