Անշարժ գույքի շուկան անցումային փուլում. ի՞նչ է սպասում գնորդներին և ներդրողներին

Անշարժ գույքի շուկան անցումային փուլում. ի՞նչ է սպասում գնորդներին և ներդրողներին

2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում եղան մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են այս տարի ստացված հիփոթեքային վարկերին։ Մինչև այդ հիփոթեքային վարկ ստացած շահառուներին փոփոխությունները չեն վերաբերում։

Նոր փոփոխություններով՝ հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը չի գործի, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում։

Փոխարենը՝ ծրագիրը կշարունակի գործել մարզերում։ Այս փոփոխություններն իրենց  ազդեցությունն են ունեցել անշարժ գույքի շուկայի ու կառուցապատման վրա․ գնումները նկատելիորեն  նվազել են։ Նվազել են նաև շինթույլտվության նպատակով ներկայացվող քաղաքաշինական նախագծերը։

Աղբյուրը՝ hy.armradio.am