Հայաստանում կքննարկեն բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները

Հայաստանում կքննարկեն բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները

Մայիսի 7–ին Երևանում կկազմակերպվի «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

Համաժողովն ուղղված է Հայաստանում բժշկական զբոսաշրջության հնարավորությունների, մարտահրավերների ու զարգացման ուղիների քննարկմանը։

«Միջոցառումը կհանդիսանա համագործակցության հարթակ պետական ու մասնագիտական շրջանակների համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Համաժողովը կազմակերպվում է Էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների համագործակցությամբ՝ Զբոսաշրջության կոմիտեի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։