ՄԱԿ-ը կաջակցի Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)՝ Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի (ԵԿԶՀ) աջակցությամբ նպաստելու է ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը Հայաստանում։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։
Նոր նախաձեռնության միջոցով, համագործակցելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ, ՊՀԾ-ն կվերապատրաստի ավելի քան 125 աշխատակցի 15 ջրօգտագործող ընկերություններից՝ ինժեներական, իրավական, մարդկային ռեսուրսների, ֆինանսների և գնումների ոլորտներում։
Վերապատրաստումները կիրականացվեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ։