Թողարկված եվրոբոնդերի նոմինալ տոկոսադրույքը բավական բարձր է. նախարար

Թողարկված եվրոբոնդերի նոմինալ տոկոսադրույքը բավական բարձր է. նախարար

Եվրոբոնդի թողարկումը տեղի է ունեցել մարտի սկզբին, այդ ժամանակ չէինք կարող մանրամասն խոսել, որովհետև որոշակի միջազգային գործընկերների հետ պայմանավորվածությունների արդյունքում լռության ժամկետ գոյություն ուներ: Մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և հավելել.

«Հիմա կարող եմ ասել, որ մենք հաջողությամբ թողարկել ենք եվրոբոնդը 750 միլիոն դոլար ծավալով, տոկոսադրույքը՝ 7, 1 % :

Սովորաբար եվրոբոնդերը գնանշվում են ամերիկյան գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքների համեմատ, դրանք համարվում են ուղենիշային, պարտատոմսեր և ուրախ ենք, որ սպրեդը, որը մենք ունեցել ենք, որը 2,86 տոկոսային կետ է կազմել, դա մեր վերջին թողարկման համեմատ, որը գրեթե նույն մակարդակի է եղել, որը 21 թվականին ենք թողարկել՝ 2.84, այստեղ հատկանշական է, որ շուկայի որոշակի փոփոխությունների արդյունքում մեր նման երկրների սպրեդը զգալիորեն աճել է:

Այսինքն մեր նման երկրները բավականին ավելի բարձր տոկոսադրույքներով են թողարկում, և երբ մենք նայում ենք շուկային, ապա օրինակ, Ուզբեկստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Հորդանանի, Վրաստանի համեմատություններով բավականին ցածր սպրեդ ունենք: Ունեցել ենք բավականին մեծ պահանջարկ, որը գրեթե երեք անգամ ավելի մեծ է եղել, քան այն ծավալը, որը մենք թողարկել ենք, որը նույնպես հատկանշական է:

Իհարկե նոմինալ առումով տոկոսադրույքը բավականին բարձր է, որովհետև շուկայում տոկոսադրույքները վերջին տարիներին էականորեն բարձրացել են, բայց սա նաև ցույց է տալիս Հայաստանի միջազգային հեղինակությունը և հետաքրքրությունը միջազգային ներդրումային ընկերությունների կողմից։ Ներդրողների աշխարհագրությունը եղել է հիմնականում Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: Եվրոպան՝ 14%, Մեծ Բրիտանիան՝ 45%, ԱՄՆ-ն՝ 34% և Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկան՝ 5%»: