ԱՄՆ. ՀՀ ԿԲ-ն պետք է կարողանա արագ արձագանքել

Հաշվի առնելով զգալի անորոշությունը՝ ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) պետք է շարունակի ուշադրությամբ մշտադիտարկել տնտեսական զարգացումների ընթացքն ուգնաճային սպասումները և պատրաստ լինի ճշգրտելու քաղաքականության տոկոսադրույքները, եթե գնաճային սպասումները շեղվեն թիրախից։ Այս մասին ասվում է Իվա Պետրովայի գլխավորած Արժույթի միջազգային հիմնադրամի թիմի հայտարարության մեջ մարտի 31-ից ապրիլի 10-ը Հայաստան կատարած այցի արդյունքում։
«Գնաճային զսպված ճնշումների և գնաճի խարսխված սպասումների պայմաններում դրամավարկային քաղաքականության ներկայիս դիրքը պատշաճ է: Ճկուն փոխարժեքը շարունակում է մնալ որպես շոկերի հիմնական կլանիչ, և ողջունելի է իշխանությունների հանձնառությունը՝ ուղղված միջազգային պահուստների առողջ բուֆերների պահպանմանը: ՀՀ ԿԲ-ն շարունակում է զգոնությամբ մշտադիտարկել ֆինանսական հատվածի ռիսկերը և շարունակել իր վերահսկողական գործիքակազմի և կարողությունների բարելավումը», – նշվում է հայտարարության մեջ։