ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։
«Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ էլ շարունակել ITF-ի հետ համագործակցությունն այս ոլորտում։ ITF-ը տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) միջկառավարական կազմակերպություն է և այն գործում է որպես տրանսպորտային քաղաքականության ուղեղային կենտրոն և կազմակերպում է տրանսպորտի նախարարների տարեկան գագաթնաժողովը»,-գրել է նա: