Արմավիրի մարզպետի աշխատակազմին շուրջ 344 մլն դրամ կհատկացվի

Արմավիրի մարզպետի աշխատակազմին շուրջ 344 մլն դրամ կհատկացվի

Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներին սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին շուրջ 344 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝

  • Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և նոր մասնաշենքի կառուցում–108272,4 հազար ՀՀ դրամ։
  •  Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում, Արմավիր համայնքի Խանջյան գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, Խանջյան գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում–72213,8 հազար ՀՀ դրամ:
  •  Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի Մ5 ճանապարհ 1-ին փողոցի 53 շ. հասցե (Մշակույթի տուն) հատվածի (0+810-1+373) հիմնանորոգում–30705,4 հազար ՀՀ դրամ:
  • Արաքս համայնքի Գրիբոյեդով գյուղի կենտրոնական փողոցի ճանապարհի մի հատվածի տանող ճանապարհի հիմնանորոգում և Արաքս գյուղի Րաֆֆու փողոցի 200 մ երկարության ճանապարհի ասֆալտապատում, Գրիբոյեդով լրացուցիչ- 3377,4 հազար ՀՀ դրամ:
  • Արաքս համայնքի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցման, Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազաֆիկացում-72530,7 հազար ՀՀ դրամ
  • Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի գազիֆիկացման աշխատանքներ, Արաքս բնակավայրի Բաղրամյան, Զ․ Անդրանիկ և Գ․ Նժդեհ փողոցների գազիֆիկացում, Հայկաշեն բնակավայրի գազիֆիկացման աշխատանքներ-57020,1 հազար ՀՀ դրամ։