«Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման մասին հարցը զեկուցեց Դ․ Խուդաթյանը

Հայաստանի Հանրապետության և ԱԶԲ միջև «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման մասին հարցը Կառարավության այսօրվա նիստում զեկուցեց ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ կայուն զարգացման և տարածքային համաչափ զարգացման ապահովման նպատակով առաջնային է տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացումը։
Այս համատեքստում իրականացվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ազգային ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի հարավային սահմանը կապել Վրաստանի սահմանի հետ՝ ապահովելով ելք սևծովյան նավահանգիստներ և խթանելով տարանցիկ բեռնափոխադրումները։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածը՝ բաժանված հետևյալ երեք ենթահատվածների.
Հյուսիսային ենթահատված – 27.12 կմ,
Բարգուշատի թունել – 8.65 կմ,
Հարավային ենթահատված – 24.25 կմ: