«Լիդիան Արմենիան» ՀՀ կառավարությունից 150 մլն դոլար բյուջետային երաշխիք ստացավ

«Լիդիան Արմենիան» ՀՀ կառավարությունից 150 մլն դոլար բյուջետային երաշխիք ստացավ։ ՀՀ կառավարության նիստում նշվեց, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ին ՀՀ–ում գործող բանկային համակարգից մինչև 5 տարի մարման ժամկետով և մինչև 9 տոկոս անվանական տոկոսադրույքով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրվում է ընդհանուր մինչև 150 մլն դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք՝ կնքելով համապատասխան պայմանագիր:
150 մլն դոլար գումարը` որպես սինդիկացիոն վարկ, կներգրավվի «Արդշինբանկ» ՓԲԸ-ից, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ից, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ից, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ից:
Նշվում է, որ պետության կողմից ֆինանսական երաշխիքի տրամադրումը կնպաստի ընկերության գործունեության բնականոն ընթացքին Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկն ապահովելու համար: