«Ջերմուկ ինտերնեյշնլ Պեպսի կոլա բոթլերս»-ը ազատվեց մաքսատուրքից

«Ջերմուկ ինտերնեյշնլ Պեպսի կոլա բոթլերս»-ը ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՋԵՐՄՈՒԿ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՊԵՊՍԻ-ԿՈԼԱ ԲՈԹԼԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցները նախատեսվում է օգտագործել թողարկված արտադրանքը տեղափոխելու համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 74․4 մլն դրամի ներդրում, որից 60․9 մլն-ը՝ սարքավորումների ձեռքբերման, իսկ մնացած13․5 մլն-ը՝ աշխատավարձային ֆոնդի համար։

 Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ 545 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 60․9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 9 մլն դրամ։