Հայաստանն Օմանում դեսպանատուն է բացում

Հայաստանը որոշել է Օմանի Սուլթանությունում դեսպանատուն բացել, ինչի նպարակով կառավարության պահուստային ֆոնդից ԱԳՆ-ին 51 մլն 880 հազար դրամ կհատկացվի:
Հիմնավորման համաձայն, երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններում վերջին տարիներին նկատվում է ակտիվություն: Առկա է համագործակցության ներուժ փոխադարձ առևտրի, բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում:
Օմանի Սուլթանությունը, ի շնորհիվ իր հավասարակշռված արտաքին քաղաքականության, տարածաշրջանային գործընթացներում դիրքավորվում է որպես չեզոք պետություն՝ նպաստելով տարածաշրջանային ուժերի միջև երկխոսության և համագործակցության զարգացմանը:
Օմանում ՀՀ դեսպանության բացման ծախսերը հաշվարկվել են ընդամենը 345.7 ԱՄՆ դոլարին համարժեք 133,848.5 հազար դրամ: 2025 թվականի հուլիսից-դեկտեմբեր ժամանակահատվածի համար ընթացիկ ծախսերը կազմելու են մոտ 211.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 81,967.8 հազար դրամ: Առաջին տարվա համար ընթացիկ ծախսերից բացի՝ լրացուցիչ կպահանջվի ևս 134.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 51,880.8 հազար դրամ՝ ավտոմեքենայի, կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար:
Նախագծով առաջարկվում է Օմանի Սուլթանությունում ստեղծել Հանրապետության դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ: