Հանրակացարաններում բնակվող ընտանիքներին դրանց սեփականության վկայականներ կտրվեն

Հանրակացարաններում բնակվող ընտանիքներին դրանց սեփականության վկայականներ կտրվեն

Կառավարությունն որոշում կայացրեց «Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» :

Հիմնավորման համաձայն, ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4 շենքում (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Երևանի Մոլդովական փողոց, 29/1 շենքում և  Երևանի Շիրակի փողոց 2/32 շենքում բնակվող, Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմում են ներկայացրել  որով խնդրել են իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին:

Ներկայումս Պետգույքի կոմիտեի տնօրինության տակ գտնվող տարածքների ճշգրտման աշխատանքների իրականացման արդյունքում հնարավոր են մակերեսների տարբերություններ, և նախագծի հավելվածի ցանկով նշված հասցեների նշված սենյակներում բնակվող քաղաքացիների հետ պայմանագիր կնքելիս առաջարկվում է նախագծում ներառել դրույթ՝ պայմանագիր կնքելիս հիմք ընդունել սահմանված կարգով գրանցում ստացած վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով։