ԵԱՏՄ-ում նավթի ընդհանուր շուկայի ձևավորման փաստաթղթերը գրեթե պատրաստ են

ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ փաստաթղթերը գրեթե պատրաստ են: «Բելնեֆտեխիմ» պետական կոնցեռնի փոխնախագահ Վլադիմիր Սիզովի խոսքով, վերջին որոշման, որն ընդունվել է պետությունների ղեկավարների կողմից, շուկան պետք է գործի 2027 թվականից։
«Նավթ արտահանող, նավթամթերք օգտագործող երկրները դեռևս ունեն որոշակի հարցեր, որոնք մենք պետք է առաջիկա երկու տարիներին լուծենք»,- ասել է նա և հավելել, որ առկա փաստաթղթերի ցանկը շարունակում է արդիական մնալ։
«Մնացել են մի քանի սկզբունքային, իսկապես կարևոր և բարդ հարցեր, որոնք առաջիկա երկու տարիների ընթացքում պետք է լուծվեն։ Բայց այդ փաստաթղթերն ըստ էության փակում են նավթի և նավթամթերքի միջպետական առևտրի հարցերը», - ասել է Սիզովը։
Դրանց ընդունմամբ երկրների առջև նախկինում առաջացած խնդիրների մեծ մասը պետք է լուծվի, ինչից հետո համագործակցությունը կմտնի նոր փուլ։