Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։
Երևան քաղաքում ևս ապրիլի 30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։