Աշոտ Օսիպյանն ընտրվել է Ուզբեկստանի պետական խոշորագույն «Ասակա» բանկի խորհրդի նախագահ

Աշոտ Օսիպյանն ընտրվել է Ուզբեկստանի պետական  խոշորագույն «Ասակա» բանկի խորհրդի նախագահ

Ուզբեկստսնի Հանրապետության լրատվամիջոցներից (bankers.uz) մեր ստացած տեղեկություններով՝  Աշոտ Օսիպյանն ընտրվել է Ուզբեկստանի  «Ասակա» պետական բանկի խորհրդի նախագահ։

Նշենք, որ այս բանկը ներառված է Ոզբեկստսնի մասնավորեցման ենթակա պետական ընկերությունների ցանկում, և ենթադրվում է, որ Օսիպյանի նշանակումը կծառայի բանկի ռազմավարական վերափոխմանը և մասնավորեցման նախապատրաստմանը։Բացի այդ՝  նրա հայաստանյան և միջազգային բանկային համակարգերում ունեցած մեծ փորձը, կնպաստի օտարերկրյա ներդրողների վստահության  ամրապնդմանը։