Հայաստանի 4 քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հայաստանի 4 քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 13-19-ը։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 13-ին, 18-ին և 19-ին, Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել, Հրազդան քաղաքում՝ ապրիլի 16-ին, Արարատ քաղաքում՝ ապրիլի 18-ին։