Հայաստանն ու Վրաստանը կողմ են քվեարկել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայի մեջ մեղադրող ՄԱԿ-ի բանաձևին

Հայաստանն ու Վրաստանը կողմ են քվեարկել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայի մեջ մեղադրող ՄԱԿ-ի բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր վերջին նստաշրջանում ընդունել է «ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին» բանաձեւը։ Այն պարունակում է մեղադրանքներ Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի մեջ։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 105 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Վրաստանը և Սլովակիան, գրում է «Коммерсантъ»-ը։ 

Դեմ են քվեարկել ինը երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը։ Ադրբեջանը և Իսրայելը ձեռնպահ են մնացել քվեարկությունից։

Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցը, փաստաթղթի նախաբանում ասվում է, որ Եվրոպան բախվում է «աննախադեպ մարտահրավերների»՝ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայից» հետո, որոնք, ըստ բանաձեւի հեղինակների, հնարավոր է հաղթահարել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության ամրապնդմամբ։ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները շոշափում են նաեւ Վրաստանում հակամարտությունը։

Ռուսաստանը բազմիցս քննադատել է ՄԱԿ-ի դիրքորոշումը՝ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ անելով զերծ մնալ կանխակալ մեկնաբանություններից և ուկրաինական հակամարտության հարցում ավելի անաչառ դիրքորոշում որդեգրել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բանաձեւը գնահատել է որպես Ռուսաստանի Դաշնությունը վարկաբեկելու փորձ։