Չինաստանը հերքել է Ռուսաստանին սպառազինություն մատակարարելու մասին տեղեկությունները

Չինաստանը հերքել է Ռուսաստանին սպառազինություն մատակարարելու մասին տեղեկությունները

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Պեկինը սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, համապատասխան հայտարարությամբ ճեպազրույցում հանդես է եկել Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով Չինաստանի կողմից Ռուսաստանին վառոդի և հրետանային համակարգերի ենթադրյալ մատակարարումների վերաբերյալ ուկրաինական կողմի հայտարարությունները։

«Չինաստանը երբեք մահաբեր զենք չի տրամադրել հակամարտող կողմերից որևէ մեկին և միշտ խստորեն վերահսկել է երկակի նշանակության արտադրանքի արտահանումը…. ՉԺՀ-ն կտրականապես դեմ է հանդես գալիս անհիմն մեղադրանքներին և քաղաքական շահարկումներին», - ընդգծել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։