Հայաստանն ու Հունաստանը մշակում են նոր համատեղ զբոսաշրջային պրոդուկտ

Հայաստանն ու Հունաստանը մշակում են նոր համատեղ զբոսաշրջային պրոդուկտ

Այս համատեքստում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և ՀՀ–ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Խրիստոս Սոֆիանոպուլոսի հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում հույն ժողովրդի պատմության հիման վրա ձևավորված երթուղիների մշակումն և դրանց՝ հունական շուկայում խթանման անհրաժեշտությունը։ 

Ինչպես հաղորդում է Զբոսաշրջության կոմիտեն, կողմերը միմյանց են ներկայացրել զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրությունը, խոսել առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին, կարևորել Հունաստանում Հայաստանի ճանաչելիության բարձրացման, նպատակային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։ 

Հանդիպման օրակարգային հիմնական հարցերից էին 2025 թվականին Հայաստանում հայ-հունական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի կազմակերպումը և կրթության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը՝ ուղղված ուսանողների կարողությունների բարձրացմանն ու հետագայում որոկյալ ծառայությունների ապահովմանը։

Կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել Հայաստանի և Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման համար, որին էապես կնպաստի համատեղ նիստի անցկացումը և բարձրացված հարցերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը։