Տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։
Նիստի օրակարգում ընդգրկված էին 2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս հայտնաբերված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը, և ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանն ու շրջակա միջավայրին պատճառված վնասի չափերի վերաբերյալ հարցերը։
Վեր բարձրացված հարցերի քննարկման արդյունքում օրենսդրական բացերի կարգավորման նպատակով որոշվեց, մասնավորապես՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում, Հարկային օրենսգրքում և մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Նախատեսվող փոփոխությունները զսպող հանգամանք կհանդիսանան ընդերքի ոլորտում ապօրինի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար։