Էկոնոմիկայի նախարարությունում քննարկումներ՝ 2026-2028 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերի շուրջ

Էկոնոմիկայի նախարարությունում  քննարկումներ՝ 2026-2028 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերի շուրջ

«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» ՀՀ վարչապետի  2025 թվականի հունվարի 24-ի N 36–Ա որոշմամբ հատատված ժամանակացույցի 20-րդ կետի պահանջների համաձայն Էկոնոմիկայի նախարարությունում 2025 թվականի ապրիլի 3-ին և 4-ին  կազմակերպվել են քննարկումներ:

Քննարկումներին մասնակցել են Հայաստանի Այգեգործների, Սերմեր և տնկանյութեր արտադրող ասոցիացիաներից, Կաթնամթերք արտադրող միություններից, Դեղ արտադրողների միությունից, Տուրիզմի հայկական ֆեդերացիայից, Հայկական Լիզինգատուների Ասոցիացիայից և ոլորտային այլ կազմակերպություններից:

Վերջիններիս կողմից դրական է գնահատվել նման ձևաչափով քննարկումների անցկացումը: Համակարգող նախարարի տեղակալների և Զբոսաշրջության կոմիտեի նախագահի կողմից ներկայացվել են Էկոնոմիկայի նախարարության 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտերը: Մասնակիցների կողմից ներկայացվել են հարցադրումներ և առաջարկություններ Էկոնոմիկայի նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերի և նոր նախաձեռնությունների վերաբերյալ: