Անձրևային եղանակը պահպանվում է

Անձրևային եղանակը պահպանվում է

Երևանում ապրիլի 16-ին ժամանակ առ ժամանակ, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ին,
20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 16-ին շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ի գիշերը, 20-ի ցերեկն` առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով:

Ապրիլի 16-ին առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։

Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն
ապրիլի  17-20-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 16-ի   բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        28°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա            -1.6°C (1980թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       12.7°C