Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքները

Երևանի մետրոպոլիտենն ամփոփում է կատարված աշխատանքները։

Մետրոպոլիտենից հայտնում են․

«Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները։ Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: Հաճախ չերևացող այս աշխատանքների հիմնական նպատակը՝ երևանյան մետրոյի ու ուղևորների անվտանգությունն է»: