Թրամփը հայտարարել է Չինաստանից ներկրվող մաքսատուքերը 125%-ի հասցնելու մասին

Թրամփը հայտարարել է Չինաստանից ներկրվող մաքսատուքերը 125%-ի հասցնելու մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանից ներկրվող մաքսատուքերը 125%-ի հասցնելու մասին։ Այս մասին նշված է ԱՄՆ-ի նախագահի՝ Truth սոցիալական կայքում կատարած գրառման մեջ։ 

«Հաշվի առնելով այն անհարգալից վերաբերմունքը, որ Չինաստանը ցուցաբերել է աշխարհի շուկաների նկատմամբ, ես սույնով բարձրացնում եմ Չինաստանի համար Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից սահմանված մաքսատուրքը մինչև 125%, որն անմիջապես ուժի մեջ է մտնում»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը: 

Թրամփը հույս է հայտնել, որ մոտ ապագայում «Չինաստանը կհասկանա, որ ԱՄՆ-ին և այլ երկրներին շահագործելու ժամանակաշրջանը այլևս ոչ կենսունակ է և ոչ էլ ընդունելի»:

«Մյուս կողմից, և ելնելով այն փաստից, որ ավելի քան 75 երկրներ կոչ են արել Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Առևտրի, Գանձապետարանի և Միացյալ Նահանգների առևտրային ներկայացուցչին, բանակցություններ վարել առևտրի, առևտրային խոչընդոտների, մաքսատուրքերի, արժույթի մանիպուլյացիայի և ոչ դրամական մաքսատուրքերի վերաբերյալ քննարկվող հարցերի լուծման շուրջ, և որ այդ երկրները իմ խնդրանքով չեն ձեռնարկել որևէ այլ գործողություններ ԱՄՆ-ի դեմ, ես թույլատրել եմ 90-օրյա դադար և էականորեն իջեցված փոխադարձ մաքսատուրք՝ այդ ժամանակահատվածում՝ 10 տոկոս, որը նույնպես անմիջապես ուժի մեջ է մտնում»,-մանրամասնել է Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ, Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերը 34%-ից բարձրացնել մինչև 84%: