ԵՄ-ն հայտարարել է 2024-ին ագրոպարենային ապրանքների արտահանման ռեկորդային ցուցանիշի մասին

ԵՄ-ն հայտարարել է 2024-ին ագրոպարենային ապրանքների արտահանման ռեկորդային ցուցանիշի մասին

ԵՄ-ի ագրոպարենային արտադրանքի արտահանումը 2024 թվականին հասել է ռեկորդային մակարդակի՝ 235.4 միլիարդ եվրոյի, չնայած շարունակվող գլոբալ խնդիրներին:

«2024-ին ԵՄ-ից այդպիսի ապրանքների արտահանումը հասել է 235.4 միլիարդ եվրոյի՝ տարեկան հաշվարկով ավելանալով 3% -ով (+ 6.6 միլիարդ եվրո)», հայտնել են ԵՀ-ից:

ԵՀ փաստաթղթում նշվում է, որ Մեծ Բրիտանիան 2024 թվականին մնացել է այդ ապրանքների առաջին ներմուծողը ԵՄ-ից, ինչը ներկայացնում է ընդհանուր արտահանման 23%-ը՝ 53.9 միլիարդ եվրո:

2024-ին ԵՄ-ից արտահանումն աճել է Շվեյցարիա (+653 միլիոն եվրո՝ + 6%) և Ճապոնիա (+458 միլիոն եվրո):

Հացահատիկային արտադրանքները, կաթնամթերքը և գինին գլխավորում են արտահանվող ապրանքների ցանկը: Իսկ ամենաբարձր գնաճն արձանագրվել է ձիթապտղի յուղի ու կակաոյի շուկայում:

ԵՄ-ում ագրոպարենային ապրանքների ներմուծումը հասել է 171.8 միլիարդ եվրոյի՝ աճելով 8%-ով: Եվրամիության խոշորագույն մատակարարներն են Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Բրազիլիան:

Ամենաշատը ներմուծվող ապրանքներն են կակաոն ու սուրճը: Դրան հաջորդում են մրգերն ու ընդեղենը: