Ապրիլի 8-ին սպասվում է անձրևային եղանակ

Ապրիլի 8-ին սպասվում է անձրևային եղանակ

Երևանում ապրիլի 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի  8-ին, 10-12-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-ի և 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Ապրիլի  8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը 6-8 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 8-ի   բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      29.0°C (2013թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա            -1.9°C (1965թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       12.1°C