Հայկական որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել հայկական ապրանքների նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերի սահմանման պատճառով

Հայկական որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել հայկական ապրանքների նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերի սահմանման պատճառով

Հայաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսային տուրքերի սահմանումը նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում։

Հայաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսային տուրքերի սահմանումը նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա, կարծում է քաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։

«Որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես՝ ալյումինի, քարերի, թանկարժեք մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի և ալկոհոլի արտահանումը», – գրել է նա Facebook–յան իր էջում։

Սուրենյանը ներկայացրել է նաև տվյալներ 2024թ․–ին Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ապրանքաշրջանառության մասին։

«2024 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ընդհանուր ապրանքային առևտրի ծավալը գնահատվել է 282.4 միլիոն դոլար, ԱՄՆ-ի ապրանքային արտահանումը Հայաստան՝ 160.8 միլիոն դոլար, ինչը 14.8%-ով (27.9 միլիոն դոլարով) պակաս է 2023-ի ցուցանիշից։ ԱՄՆ-ի ապրանքային ներմուծումը Հայաստանից՝ 121.6 միլիոն դոլար, որը 8.4%-ով (11.1 միլիոն դոլարով) նվազել է 2023-ի համեմատ։ ԱՄՆ-ի ապրանքային առևտրային ավելցուկը Հայաստանի հետ՝ 39.2 միլիոն դոլար, ինչը 2023-ի համեմատ 29.9%-ով (16.7 միլիոն դոլարով) կրճատվել է», – գրել է նա։